Armenia BLS Spain Visa: Security Rules for Spain Visa from Armenia

BLS Logo

Դիմե՛ք Իսպանիայի վիզայի համար
Հայաստանում

Անվտանգության կանոններ

Անվտանգության կանոնները արգելում են հետևյալը՝

  • Բջջային հեռախոսների, նոթբուքերի, լափթոփերի, iPod-ների, էլ. գրքերի, նկարող և տեսագրող սարքավորումների և առհասարակ բոլոր տեսակի էլ. սարքավորումների օգտագործումը Վիզաների Կենտրոնում արգելված է: Բոլոր սարքավորումները պետք է անջատվեն Վիզաների Կենտրոն մտնելուց առաջ:
  • Արգելված են հետևյալ իրերը, եթե դրանց համար չկան հատուկ լիազորագրեր՝
    1. Բոլոր տեսակի զինատեսակները
    2. Ցողաշիթերը կամ ինքնապաշտպանության համար նախատեսված այլ իրերը
    3. Սառը զենքի տեսակները՝ դանակ կամ այլ սուր իրեր
    4. Պայթյունավտանգ իրերը
    5. Թունավոր նյութերը
    6. Բոլոր տեսակի դրոշմված նամակները, որոնց պարունակությունը անզեն աչքով տեսանելի չէ
    7. Մեծ ճամպրուկները, պայուսակները, որոնց ստուգումը ժամանակային առումով անհնար է
    8. Ալկոհոլային խմիչքները և սնունդը
  • Այս ցուցակն ամբողջական չէ: Այլ իրեր ևս կարող են արգելված համարվել, եթե դա պահանջեն անվտանգության աշխատակիցները:
  • Ձեր անձնագրերի և հայտադիմումների փաթեթը կընդունվի Վիզաների Կենտրոնում միայն մանրազնին ստուգում անցնելուց հետո:
  • Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք սովորաբար թույլ չենք տալիս այլ բարեկամների, ընկերների կամ ծանոթների մուտք գործել Վիզաների Կենտրոն հայտատուի հետ միասին, եթե դրա համար չկա հատուկ անհրաժեշտություն, ինչպես օրինակ՝ տարիքով մարդկանց կամ անչափահաս երեխաների ուղեկցորդները
  • Տեսախցիկները գործում են Ձեր իսկ անվտանգության համար
  • Վիզաների Կենտրոնում չկան արգելված իրերի պահպանության համար նախատեսված խցիկներ: Դուք եք պատասխանատու այդ իրերի պահպանման համար: