armenia.blsspainvisa.com

BLS Logo

Դիմե՛ք Իսպանիայի վիզայի համար
Հայաստանում

Պարզել վիզայի տեսակը

Շենգենյան վիզան գործում է հետևյալ երկրներում՝ Ավստրիա, Բելգիա, Հունգարիա, Գերմանիա, Հունաստան, Դանիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Չեխական Հանրապետություն, Շվեդիա, Շվեյցարիա և Էստոնիա:

Կարճաժամկետ վիզա (կարգ C)՝ թույլ է տալիս գտնվել Շենգենյան համաձայնագրի երկրներում ոչ ավել քան 90 օր 180 օրյա ժամկետում:

Վիզան կարող է լինել մեկ-, երկու- կամ բազմանգամյա, ինչը թույլ է տալիս անձին մտնել կամ տարանցիկ անցնել Շենգենյան համաձայնագրի երկրների սահամաններով վիզայի գործողության ընթացքում համապատասխանաբար մեկ, երկու կամ բազում անգամներ:

Վիզայի գործողության ժամկետը կարող է լինել մի քանի օրից մինչև մի քանի տարի, կախված ճանապարհորդության ժամկետներից, սակայն Շենգենյան գոտու երկրներում 90 օրից ավել 180 օրյա ժամանակահատվածի համար անթույլատրելի է:

Շենգենյան վիզան պետք է տրամադրված լինի հիմնական նշանակության երկրի Հյուպատոսարանի կողմից: Եթե նախատեսում եք այցելել մի քանի Շենգենյան գոտու երկրներ, ապա դիմեք այն երկրի Հյուպատոսարանը, որում առավել շատ օր եք անց կացնելու: Եթե նախատեսում եք այցելել մի քանի Շենգենյան գոտու երկրներ և գտնվելու օրերի քանակը հավասար է լինելու, ապա դիմեք առաջին մուտքի երկրի Հյուպատոսարան:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Շենգենյան գոտում գտնվելու օրերի քանակի հաշվարկի նոր կանոնները, որոնք ուժի մեջ են մտել 2013թ-ի հոկտեմբերի 18-ին:

Ձեր՝ Շենգենյան գոտում գտնվելու օրինականությունը, կարող է ստուգվել այնտեղ (այդ թվում սահմանը հատելիս) գտնվելու ցանկացած պահին, օրերի քանակի հաշվարկի միջոցով 180 օրյա ժամկետի համար:

Ձեր ապագա ճանապարհորդությունը նախատեսելիս անհրաժեշտ է

  • 1. Ձեր Շենգենում գտնվելու յուրաքանչյուր օրվանից դեպի հետ հաշվել 180 օր (ոչ 6 ամիս)
  • 2. Անձնագրում առկա մուտքի/ելքի դրոշմերով հաշվարկել 180 օրյա ժամանակահատվածի համար, թե քանի որ եք գտնվել Շենգեն գոտում:
  • 3. Ստուգեք, արդյոք յուրաքանչյուր 180 օրվա մեջ հաշվարկված օրերի քանակը չի գերազանցում 90-ը: Եթե գերազանցում է, ապա պետք է վերանայեք ձեր ճանապարհորդությունը և կրկին վերահաշվարկ իրականացնեք:

Ավելի ճշգրիտ հաշվարկի համար կարող եք օգտագորշել Եվրոպական հանձնաժողովի տեղեկատվությունը, կամ օրերի հաշվիչը հետևյալ հղումով http://ec.europa.eu/dgs/home-affairs/what-we-do/policies/borders-and-visas/border-crossing/index_en.htm