armenia.blsspainvisa.com

BLS Logo

Դիմե՛ք Իսպանիայի վիզայի համար
Հայաստանում

Ո՞վ կարող է դիմել

Վիզա ստանալու համար կարող են դիմել հետևյալ անձինք՝

  • 1, 2, 3 և 5 տարի ժամկետով վիզա ունեցողները;
  • ԵՄ քաղաքացիների ազգականները;
  • Իսպանիայում սեփականություն ունեցողները;
  • Իսպանիայում օրինական հիմքով բնակվող անձինք, որոնց կացության քարտի ժամկետը լրացել է ոչ ավելի քան մեկ տարի առաջ փաստաթղթերի ներկայացման պահին;
  • EMA-ի կամ ԱՀԿ-ի կողմից հաստատված պատվաստանյութերից մեկով (Pfizer, Moderna, Astra Zeneca, Janssen, Sinopharma և Sinovac) պատվաստման ամբողջական փուլն անցած քաղաքացիները՝ պատվաստումը հավաստող պատճենի ներկայացմամբ (այդ թվում նաև այն քաղաքացիները, որոնք նախկինում շենգենյան վիզա չեն ունեցել):

Ինչպես նաև նախկինում թույլատրված կատեգորիաներին համապատասխանող անձինք՝

  • Նավաստիներ կամ ծովագնացներ,
  • Սպորտային միջոցառումների մասնակիցներ (Իսպանիայի Թագավորության մշակույթի և սպորտի նախարարությունից նախապես ստացված հավաստող գրությամբ),
  • Գործնական այցով մեկնող դիմորդներ (ներկայացնելով՝ իսպանական ընկերությունից նախապես ստացված հրավերը, հրավիրող կողմի նույնականացման քարտի պատճենը, դիմողի անձնագրի առաջին էջի պատճենը, ավիատոմսերի ամրագրման կրկնօրինակը՝ անգլերենով, ինչպես նաև՝ վերը նշված փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները կրիչով՝ PDF ձևաչափով),
  • Բեռնատար մեքենաների վարորդներ, օդաչուներ, ինչպես նաև բորտ-ուղեկցորդ(ուհի)ներ,
  • Իսպանական կազմակերպությունների՝ բարձր որակավորում ունեցող աշխատակիցներ, որոնց աշխատանքը հնարավոր չէ իրականացնել հեռավար եղանակով (Իսպանիայի հյուպատոսությունից նախկինում ստացված լիազորությամբ),
  • Ուսանողներ, որոնք մեկնում են 90 օրից ոչ ավել ժամկետով;

Լրացուցիչ՝

  • Դիմորդները, ովքեր նախատեսում են մուտք գործել Իսպանիա բժշկական/հումանիտար նկատառումներով կամ որպես Իսպանիայում մշտապես բնակություն հաստատած ԵՄ քաղաքացու չգրանցված զուգընկեր, վիզաների կենտրոն դիմելու համար պետք է թույլտվություն ստանան Մոսկվայում գտնվող Իսպանիայի հյուպատոսությունից;
  • Դիմորդները, ովքեր ունեն «CONSEJO SUPERIOR DE DEPORTE»-ի /Սպորտի բարձրագույն խորհուրդ/ վկայական, կարող են դիմել վիզայի համար՝ ներկայացնելով այդ վկայականի պատճենը: Այս դեպքում Մոսկվայում Իսպանիայի հյուպատոսության կողմից թույլտվություն ստանալը պարտադիր չէ:

Շենգենյան ո՞ր երկրների մուտքի վիզա ունեցողները կարող են դիմել նոր վիզա ստանալու համար։

Նոր վիզա ստանալու կարող են դիմել շենգենյան ցանկացած երկրի մուտքի վիզա ունեցող անձինք (1, 2, 3 և 5 տարի ժամկետով)

Որքա՞ն է նոր վիզաների վավերականության ժամկետը։

Դա կախված է նախորդ վիզաների վավերականության ժամկետից և վերջիններիս նպատակային օգտագործումից։ Նախկինում տրամադրված վիզաների ոչ նպատակային օգտագործման դեպքում՝ Իսպանիայի Թագավորության գլխավոր հյուպատոսությունը իրավասու է մերժել վիզայի տրամադրումը կամ կրճատել դրա վավերականության ժամկետը։

Ինչպե՞ս պետք է ներկայացվեն դիմումները։

Սկսած 2021թ. նոյեմբերի 8-ից՝ 12 տարեկանից բարձր յուրաքանչյուր դիմող պետք է անձամբ ներկայանա Իսպանիայի վիզաների կենտրոն՝ կենսաչափական տվյալների հանձնման համար (մատնահետք)՝ անկախ նախկինում կենսաչափական տվյալների հանձնած ժամանակահատվածից:
Բացառություն են կազմում այն անչափահաս երեխաները, որոնց 12 տարին լրացած չի լինի ուղևորության պահին:
Անհրաժեշտության դեպքում՝ հյուպատոսությունը կարող է պահանջել վերահանձնել մատնահետքը։

Դիմումների դիտարկման կարգը․

Որպես կանոն դիմումները դիտարկվում են 10 աշխատանքային օրվա ընթացքում, սակայն այդ ժամանակահատվածը կարող է երկարաձգվել մինչև 30 օր` Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև միմյանց քաղաքացիների համար վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագրի 7-րդ հոդվածով` սահմանված փաստաթղթերի հավելյալ ստուգման անհրաժեշտության դեպքում:

Դիմումի ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.

  • Շենգենյան վիզայի դիմումի ձև,
  • Լուսանկար (սահմանված չափանիշներին համապատասխան),
  • Անձը հաստատող վավեր փաստաթուղթ (անձնագիր), որի վավերականության ժամկետը առնվազն 3 ամսով գերազանցում է հայցվող վիզայի վավերականության ժամկետը: Գործող անձնագրի բոլոր էջերի պատճենը, ժամկետանց նախորդ անձնագրերի պատճենները,
  • Ավիատոմսերի ամրագրում,
  • Կացության ամրագրում,
  • Զբաղվածության կամ աշխատանքային գործունեության մասին տեղեկանք,
  • Բանկային քաղվածք,
  • Բժշկական ապահովագրություն,
  • «BLS International»-ի և Իսպանիայի Թագավորության գլխավոր հյուպատոսության կողմից անձնական տվյալների մշակման վերաբերյալ համաձայնության ստորագրված ձևաթուղթ,
  • Մեկ ծնողի հետ ճամփորդող անչափահասների դեպքում` մյուս ծնողի համաձայնությունը հավաստող, նոտարական հաստատմամբ տրված լիազորագիր:
    Միայնակ կամ ընտանիքի մեկ այլ անդամի հետ՝ առանց ծնողների ուղեկցության, ճամփորդող անչափահասների դեպքում` երկու ծնողների համաձայնությունը հավաստող, նոտարական հաստատմամբ տրված լիազորագիր, որում պետք է ներառված լինեն անչափահասի համար պատասխանատու մեծահասակի անձը հաստատող փաստաթղթի համարը և սերիան, ինչպես նաև նրա կոնտակտային տվյալները,
  • ԵՄ քաղաքացիների ազգականների դեպքում` ազգակցական կապը հավաստող պաշտոնական փաստաթուղթ,
  • Սեփականատերերի դեպքում` անշարժ գույքի՝ վերջին 3 ամիսների ընթացքում կադաստրից ստացված քաղվածք (Nota simple),
  • Այլ երկրների քաղաքացիների դեպքում` Հայաստանում բնակվելու օրինական հիմքերը հավաստող փաստաթուղթ, որը տրվել է վիզայի ստացման համար դիմելուց առաջ 6 ամսվա ընթացքում, և որը վավեր է ճամփորդության ավարտից հետո առնվազն 3 ամիս:

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԵՆ ԻՐԱՎՈՒՆՔ Է ՎԵՐԱՊԱՀՈՒՄ ՊԱՀԱՆՋԵԼ ԴԻՄՈՒՄԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՎԵԼՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ:

COVID-19-ով պայմանավորված ճամփորդական սահմանափակումների մասին կարևոր ծանուցում

COVID-19-ի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում` Շենգենյան երկրները սահմանել են ճամփորդական սահմանափակումներ, այդ թվում` նաև անդամ երկրների սահմանների միջև: Կախված թե՛ ԵՄ-ի ներսում, թե՛ դրա սահմաններից դուրս համաճարակաբանական իրավիճակի զարգացումներից՝ ճամփորդական սահմանափակումները կարող են մեղմվել կամ խստացվել: Բոլոր ճանապարհորդողները մեկնումից առաջ պարտավոր են ծանոթանալ գործող ճամփորդական սահմանափակումներին: Շենգենյան վիզա ունեցող անձինք ավտոմատ կերպով իրավունք չունեն մուտք գործելու Շենգենյան գոտի. վերջիններս նույնպես պետք է պահպանեն գործող ճամփորդական սահմանափակումների վերաբերյալ կանոնները:

Մանրամասները` https://reopen.europa.eu/en/ հղումով:

C ՏԵՍԱԿԻ ՎԻԶԱՅԻ (ՇԵՆԳԵՆՅԱՆ ՎԻԶԱ) ՀԱՄԱՐ ԴԻՄՈՂՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՄԵԿՆԵԼ ԻՍՊԱՆԻԱ ԿԱՄ ՇԵՆԳԵՆՅԱՆ ԳՈՏՈՒ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐ, ՔԱՆԻ ԴԵՌ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԴԵՊԻ ԵՄ ԵՎ ՇԵՆԳԵՆՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ` ԵԼՆԵԼՈՎ COVID-19-Ի ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐԻՑ: