Սույն արտոնագրով Դուք հնարավորություն կունենաք անցնել Շենգենյան համաձայնագրի ցանկացած երկիր: Այն կարող է տրվել Շենգենյան ցանկացած երկրի դեսպանատան կողմից՝ հաշվի առնելով առաջին մուտքի իրավունքը: Վավերականության առավելագույն ժամկետն է 90 օր 180 օրերի ընթացում, անկախ նրանից, թե ինչքան է վիզայի վավերականության ժամկետը
ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ տարածքում բնակվող այլ երկրների քաղաքացիներ:
Շենգենյան վիզան պետք է տրամադրվի հիմնական նշանակության երկրի դեսպանատան կողմից: Շենգենյան համաձայնագրի մի քանի երկիր այցելելու դեպքում անհրաժեշտ է դիմել այն երկրի Դեսպանատուն, որտեղ ավելի երկար ժամանակ եք անցկացնելու: Հավասար ժամանակահատվածի դեպքում՝ առաջին մուտքի Դեսպանատուն:
Ans: Օրերը կարելի է հաշվարկել հետևյալ կերպ`
Ստույգ հաշվարկ կատարելու համար կարող եք օգտվել Եվրոխորհրդի տեղեկատվական կայքում
տեղակայված հաշվիչից, որը կարող
եք գտնել հետևյալ հղումով՝
http://ec.europa.eu/dgs/home-affairs/what-we-do/policies/borders-and-visas/border-crossing/index_en.htm
Իսպանիայի վիզաների կենտրոնի Երևանյան գրասենյակ` Երևան, Վարդանանց փղ. 14/1:
Վիզա ստանալու հայտը պետք է ներկայացվի ոչ շուտ,
քան ենթադրյալ ուղևորությունից 6 ամիս առաջ (նավաստիները կարող են փաստաթղթերը ներկայացնել
ուղևորությունը սկսելուց
9 ամիս առաջ):
Խնդրում ենք ուշադրություն դարձնել, վիզայի դիմումները ներկայացնել ենթադրյալ
ուղևորությունից ոչ պակաս, քան 15
օրացուցային օր առաջ:
Իսպանիայի Գլխավոր Հյուպատոսությունը հայտերը դիտարկում է և որոշում է կայացնում` փաստաթղթերի ամբողջական փաթեթը Մուսկվայում Իսպանիայի Գլխավոր Հյուպատոսություն ներկայացնելուց հետո, 6 օրացուցային օրվա ընթացքում: Յուրաքանչյուր հայտ դիտարկվում է անհատականորեն: Սրանից կախված որոշման կայացման ժամկետը տատանվում է: Ամբողջական` Հյուպատոսության պահանջներին բավարարող փաստաթղթերի փաթեթի ներկայացման պարագայում, որոշումը կայացվում է 6 աշխատանքային օրվա ընթացքում:
Վիզայի մերժման/չեղարկման/ որոշումը վերջնական ադմինիստրատիվ որոշումն է։ Շահագռգիր կողմը կարող է վիճելի-վարչական բողոք ներկայացնել Մադրիդի Արդարադատության բարձրագույն դատարան (Իսպանիա) սույն ծանուցման տրամադրումից սկսած երկամսյա ժամկետում:
Որպես այլընտրանք, համաձայն «Հանրային կառավարման մարմինների միասնական վարչական վարույթի մասին» 39/2015 ակտի 123-րդ հոդվածի, շահագրգիռ կողմը կարող է սույն որոշման դեմ կամընտիր վերանայման բողոք ներկայացնել մեկամսյա ժամկետում՝ հաշված սույն ծանուցումը ստանալուց հետո:տեղեկատվությունը`
Բողոքարկումը պետք է ներկայացվի անձամբ հայտատուի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից: