Մեր կայքը պարունակում է տեղեկատվություն ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև ՀՀ տարածքում բնակվող այլ երկրների քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են դիմել Իսպանիայի Թագավորության վիզա ստանալու համար:
Մոսկվայում Իսպանիայի Գերագույն Հյուպատոսարանի հյուպատոսական տարածքի մշտական բնակիչ հանդիսացող յուրաքանչյուր քաղաքացի, ով ցանկանում է ստանալ տարանցիկ կամ կարճաժամկետ վիզա (այցելության ժամկետը ոչ ավել քան 90 օր 180 օրվա ընթացքում), կարող է հայտ ներկայացնել Վիզաների Կենտրոն առանց նախնական գրանցման կամ անմիջապես գրանցվել Մոսկվայում Իսպանիայի Գերագույն Հյուպատոսարանում:
Վիզան հայցվում է անձամբ: Վիզաները կարող են պահանջվել երրորդ անձանց կողմից միայն գլխավոր հյուպատոսության կողմից սահմանված բացառիկ դեպքերում:
Վիզայի դիմումի դիտարկման գործընթացը կարող է տևել մինչև 45 մինչև 60 օրացուցային օր։
Եթե Զեզ անհրաժեշտ է ստանալ կարճաժամկետ (մինչև 90 օր տևողությամբ) վիզա դեպի Իսպանիայի Թագավորություն, ապա ուշադիր ուսումնասիրե՛ք մեր կայքում առկա տեղեկատվությունը: Վերջինս մանրակրկիտ ուսումնասիրելու դեպքում Ձեր հայտադիմումի մերժման հավանականությունը զգալիորեն կնվազի: Վիզայի հայտը կարող է նախապատրաստվել առանց նախնական խորհրդատվության:
Վիզա ստանալու հայտը պետք է ներկայացվի ոչ շուտ, քան ենթադրյալ ուղևորությունից 6
ամիս առաջ (նավաստիները կարող են փաստաթղթերը ներկայացնել ուղևորությունը սկսելուց
9 ամիս առաջ):
Խնդրում ենք ուշադրություն դարձնել, վիզայի դիմումները ներկայացնել ենթադրյալ
ուղևորությունից ոչ պակաս, քան 15 օրացուցային օր առաջ:
Իսպանիայի Գերագույն Հյուպատոսարանը իր որոշման մասին հայտնում է փաստաթղթերի հանձնումից հետո 5 օրացույցային օրվա ընթացքում: Յուրաքանչյուր հայտ ուսումնասիրվում է անհատական սկզբունքի հիման վրա, ինչից կախված պատասխանների ժամկետները կարող են տատանվել: Եթե ներկայացրած փաստաթղթերի փաթեթը ամբողջությամբ բավարարում է Իսպանիայի Գերագույն Հյուպատոսարանի պահանջներին, վիզան կարող է տրամադրվել 5 աշխատանքային օրերի ընթացքում: Փաստաթղթերի մշակման համար նախատեսված միջնորդավճարները պետք է վճարվեն Վիզաների Կենտրոնում: Վիզայի հայտը չի փոխանցվի Հյուպատոսարան առանց համապատասխան վճարումները կատարելու:
Ոչ լիարժեք դիմումներ չեն ընդունվում: Դեսպանությունն իրեն իրավունք է վերապահում պահանջել լրացուցիչ փաստաթղթեր: Լիարժեք դիմում ներկայացնելը դեռևս բավարար հիմք չէ վիզա ստանալու համար:
Ստորև կարող եք ծանոթանալ տարբեր կարգերի վիզաների սակագներին ՌԴ ռուբլիով՝
| Վիզայի կարգեր | ՀՀ, Ուկրաինայի, Մակեդոնիայի, Բելառուս, Չերնոգորիայի, Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ալբանիայի քաղաքացիների համար վիզաների սակագներ | Այլ երկրների քաղաքացիների համար վիզաների սակագներ |
|---|---|---|
| Տուրիստական այց | 15,750 | 40,500 |
| Անձնական այց | 15,750 | 40,500 |
| Մեքենաների գնում | 15,750 | 40,500 |
| Ուսման նպատակով այց | 15,750 | 40,500 |
| Մշակութային, սպորտային գործունեություն | 15,750 | 40,500 |
| Հրավեր-պարտավորագրով այց | 15,750 | 40,500 |
| Ձեռնարկատիրական այց | 15,750 | 40,500 |
| նավաստիները | 15,750 | 40,500 |
| Տրանզիտ | 15,750 | 40,500 |
| 6-ից 12 տարեկան երեխաներ | 0 RUR | 20,250 |
| 0 RUR (For Armenia Nationals Only) |
Ուշադրություն՝
Վիզայի վճարներից ազատված են՝
12 տարեկանից փոքր երեխաներ
Ծառայության վճարների բացառություններ.
Պահանջվող փաստաթղթեր
Ճանապարհորդության ապահովագրության վկայականը պետք է ներկայացվի վիզայի դիմումների կենտրոնում, քանի որ այն պարտադիր պահանջ է Իսպանիա մեկնող դիմորդների համար։ Դուք կարող եք ձեր ճանապարհորդության ապահովագրությունը ստանալ ցանկացած լիազորված ապահովագրական ընկերությունից կամ կարող եք Սեղմեք այստեղ եթե ցանկանում եք օգտվել այս լրացուցիչ ծառայությունից հենց հիմա։
Հրաժարում պատասխանատվությունից:- Այս հղմանը սեղմելով՝ դուք կուղղորդվեք երրորդ կողմի կայքէջ, որտեղ ձեր անձնական տվյալները կմշակվեն նրանց գաղտնիության քաղաքականության համաձայն։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ BLS-ը չի հավաքում կամ մշակում ձեր կողմից իրենց կայքում տրամադրված որևէ տեղեկատվություն և որևէ պատասխանատվություն չի կրում որևէ վեճի համար։
Այս էջում ներկայացված են Շենգենյան վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի
ցանկը:
Ստորև կարող եք ծանոթանալ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին՝ համակարգված ըստ այցի նպատակի.
Դիմելուց առաջ խնդրում ենք ևս մեկ անգամ համոզվել, որ փաստաթղթերի փաթեթն ամբողջական է:
Բոլոր ներկայացվող փաստաթղթերը պետք է լինեն անգլերեն, ռուսերեն կամ իսպաներեն լեզուներով:
Վիզա ստանալու համար ներկայացվող լուսանկարի պահանջներ՝
Լուսանկարի հանդեպ պահանջներին վերաբերող լրացուցիչ տեղեկատվությունը կարոց եք ստանալ հետևյալ հղմամբ՝
Խնդրում ենք ուշադիր հետևել ցուցումներին: Եթե լուսանկարը չբավարարի պահանջներին, փաստաթղթերի փաթեթը կդիտարկվի որպես ոչ ամբողջական:
Իսպանիայի Գլխավոր Հյուպատոսարանը դիտարկում և որոշում է կայացնում հայտի վերաբերյալ, փաստաթղթերը Հյուպատոսարան մուտք անելուց 5 աշխատանքային օրվա ընթացքում: Յուրաքանչյուր հայտ դիտարկվում է անհատականորեն, ինչից կախված որոշման կայացման ժամկետը կարոց է տատանվել: Հյուպատոսարան փաստաթղթերը ամբողջական փաթեթ ներկայացնելու պարագայում, դիտարկման ժամկետը կկազմի 5 աշխատանքային օր:
Փաստաթղթերի փաթեթի մշակման դիմաց տուրքը պետք է վճարվի անմիջապես Վիզային կենտրոնում՝ փաստաթղթերի հանձնման օրը: Հայտը չի կարող ներկայացվել Հյուպատոսարան մինչև տուրքերի ամբողջական վճարումը:
Վիզա ստանալու հայտը պետք է ներկայացվի ոչ շուտ, քան ենթադրյալ ուղևորությունից 6 ամիս առաջ (նավաստիները կարող են փաստաթղթերը ներկայացնել ուղևորությունը սկսելուց 9 ամիս առաջ): Խնդրում ենք ուշադրություն դարձնել, վիզայի դիմումները ներկայացնել ենթադրյալ ուղևորությունից ոչ պակաս, քան 15 օրացուցային օր առաջ:
Վիզայի ստացման համար անհրաժեշտ հարցաթերթիկը կարող եք ներբեռնել այստեղ՝
Վիզայի հայտի ձև (իսպաներեն և ռուսերեն)
Ուշադրություն՝:/p>
Էջերի քանակը 4-ն է: Հարցաթերթիկը պետք է տպված լինի երկկողմանի: Անվճար ձևաթղթեր կարող եք ստանալ Վիզաների Կենտրոնում:
Հարցաթերթիկի ճիշտ լրացման ձևանմուշ՝
Հարցաթերթիկի լրացման օրինակը ներկայացված է կայքում PDF ձևաչափով:
Դիտման համար Ձեզ անհրաժեշտ է Adobe Acrobat Reader:
Հղմանը հետևելով՝ կարող եք ներբեռնել Adobe Acrobat Reader:
Հարցաթերթիկի լրացման օրինակը ներբեռնելու համար՝
1. Մկնիկով սեղմե՛ք տվյալ ձևանմուշի հղման վրա
2. Երբ ֆայլը բացվի, պարզապես պահպանե՛ք այն սկավառակի վրա:
ԿԱՄ
1. Սեղմե՛ք մկնիկի աջ ստեղնով համապատասխան հղման վրա
2. Ցանկից ընտրե՛ք «Պահպանել՝ որպես
3. Պահպանե՛ք ձևանմուշը Ձեր համակարգչում
