Ընդհանուր տեղեկություն
Վիզա 16 և ավելի բարձր տարիքի անձանց համար, ովքեր մտադիր են աշխատել Իսպանիայում որպես վարձու աշխատողներ (աշխատանքային պայմանագրի հիման վրա)։ Սա ներառում է նաև սեզոնային աշխատանքը։
Ընթացակարգ
Տվյալ հյուպատոսական հաստատությունը լիազորված է ընդունելու վիզայի դիմումներ այն անձանցից, ովքեր բնակվում են հյուպատոսական շրջանի սահմաններում։
Դիմորդի պահանջներ Վիզայի դիմումը պետք է ներկայացվի անձամբ դիմորդի կողմից։ Եթե դիմորդը անչափահաս է, դիմումը կարող է ներկայացվել ծնողներից մեկի կամ օրինական խնամակալի կողմից։
Վիզայի դիմում ներկայացնելու ժամկետը Վիզայի դիմումը պետք է ներկայացվի մեկ ամսվա ընթացքում՝ սկսած այն օրվանից հաջորդ օրը, երբ գործատուն ստացել է աշխատանքային պայմանագրով բնակության և աշխատանքի նախնական թույլտվության վերաբերյալ դրական որոշման մասին ծանուցումը։
Լրացուցիչ փաստաթղթերի ներկայացում Հյուպատոսական բաժինը կարող է դիմորդից պահանջել բացակայող փաստաթղթեր կամ լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկատվություն, որոնք անհրաժեշտ են դիմումի մշակման համար։ Այն կարող է նաև դիմորդին հրավիրել անձնական հարցազրույցի։
Որոշման ընդունման ժամկետը Օրենսդրորեն սահմանված ժամկետը որոշման ընդունման համար կազմում է մեկ ամիս՝ սկսած այն օրվանից հաջորդ օրը, երբ դիմումը ներկայացվել է անմիջապես Գլխավոր հյուպատոսություն։
Վիզայի ստացում Վիզան պետք է ստացվի անձամբ դիմորդի կողմից։ Վիզայի հաստատման մասին ծանուցման մեջ նշված կլինեն վիզայի ստացման վերջնաժամկետը և տրամադրման ժամերը։
Վիզայի մերժում Վիզայի մերժման դեպքում համապատասխան ծանուցումը միշտ ուղարկվում է գրավոր՝ նշելով այն պատճառները, որոնց հիման վրա կայացվել է որոշումը։
Բողոքարկում Վիզայի տրամադրման մերժման դեպքում դիմորդը կարող է մեկ ամսվա ընթացքում՝ սկսած մերժման մասին ծանուցումը ստանալու օրվան հաջորդ օրը, բողոքարկել որոշումը տվյալ հյուպատոսական հաստատությունում։ Նա կարող է նաև վարչական բողոք ներկայացնել Մադրիդի Գերագույն դատարան՝ երկու ամսվա ընթացքում՝ սկսած վիզայի մերժման կամ բողոքարկման մերժման մասին ծանուցումը ստանալու օրվան հաջորդ օրը։
Վիզայի գործողության ժամկետը Եթե աշխատանքային պայմանագրով բնակության և աշխատանքի թույլտվությունը տրված է վեց ամիս կամ ավելի կարճ ժամկետով, վիզան կարող է լինել վավեր մինչև 180 օր։ Եթե աշխատանքային պայմանագրով բնակության և աշխատանքի թույլտվությունը տրված է ավելի երկար ժամկետով, վիզան կլինի վավեր 365 օր։
Իսպանիա ժամանելուց հետո աշխատողը պետք է մինչև աշխատանքի սկսելը գրանցվի սոցիալական ապահովության համակարգում։ Եթե բնակության և աշխատանքի թույլտվությունը տրված է վեց ամսից ավելի ժամկետով, աշխատողը պարտավոր է սոցիալական ապահովության համակարգում գրանցվելուց հետո մեկ ամսվա ընթացքում դիմել ռեզիդենտի քարտի (TIE) ստացման համար համապատասխան ներգաղթի ծառայությունում կամ ոստիկանության բաժնում։
Եթե աշխատանքային պայմանագիրը սեզոնային է, վիզան կլինի վավեր ողջ թույլատրված բնակության և աշխատանքի ժամանակահատվածում, սակայն ոչ ավելի, քան 270 օր։ Գործատուն պարտավոր է օտարերկրյա աշխատողին գրանցել սոցիալական ապահովության համակարգում աշխատողի Իսպանիա ժամանումից հետո երեք օրվա ընթացքում։ Բացի այդ, սոցիալական ապահովության համակարգում գրանցվելուց հետո մեկ ամսվա ընթացքում անհրաժեշտ է ձևակերպել ռեզիդենտի քարտը։
Ստորև կարող եք ծանոթանալ տարբեր կարգերի վիզաների սակագներին ՀՀ դրամով՝
| Վիզայի տեսակը | Վիզայի սակագին |
|---|---|
| Ազգային վիզա | 40,500 ՀՀ դրամ |
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ազգային վիզայի դիմում-հայտ
Դիմորդը պետք է լրացնի դիմում-հայտի բոլոր բաժինները և ստորագրի այն։ Եթե դիմորդը անչափահաս է, դիմում-հայտը պետք է ստորագրված լինի ծնողներից մեկի, օրինական խնամակալի կամ պատշաճ կերպով լիազորված ներկայացուցչի կողմից։
Լուսանկար
Երկու գունավոր լուսանկար՝ սպիտակ ֆոնի վրա, դիմացից, առանց մուգ ակնոցների, արտացոլումների կամ դեմքի օվալը փակող հագուստի։
Գործող անձնագիր
Պետք է ներկայացնել գործող բոլոր անձնագրերի բնօրինակները և բոլոր էջերի պատճենները, ներառյալ այն անձնագիրը, որը օգտագործվել է դիմում ներկայացնելիս։ Անձնագիրը պետք է լինի առնվազն մեկ տարի վավեր և ունենա երկու դատարկ էջ։ Ավելի քան 10 տարի առաջ տրված անձնագրերը չեն ընդունվում։ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները պարտավոր են ներկայացնել իրենց ներքին անձնագրի բնօրինակը և բոլոր էջերի պատճենները։
Աշխատանքային պայմանագրով բնակության և աշխատանքի նախնական թույլտվություն
Բնօրինակ և պատճեն՝ աշխատանքային պայմանագրով բնակության և աշխատանքի նախնական թույլտվության, որը ստորագրված է գործատուի կողմից։
Դատված չլինելու վերաբերյալ տեղեկանք
18 տարին լրացած դիմորդները պարտավոր են ներկայացնել վերջին երկու տարվա ընթացքում իրենց բնակության երկրի կամ երկրների կողմից տրված դատված չլինելու վերաբերյալ տեղեկանքի բնօրինակը և պատճենը։ Բացի այդ, անհրաժեշտ է ներկայացնել վերջին հինգ տարվա ընթացքում դատված չլինելու վերաբերյալ վավերացված հայտարարություն։
Տվյալ փաստաթուղթը պետք է թարգմանված և օրինականացված լինի։
Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսում, Հայաստանում և Ուզբեկստանում տրված տեղեկանքները պետք է ունենան Հաագայի ապոստիլ։
Դատված չլինելու վերաբերյալ տեղեկանքները պետք է հաստատված լինեն Հաագայի ապոստիլով։ Սակայն, եթե տեղեկանքը տրվել է Եվրոպական միության քաղաքացուն այն անդամ պետության իշխանությունների կողմից, որի քաղաքացի է հանդիսանում դիմորդը, ապոստիլ չի պահանջվում։ Կարող եք ծանոթանալ Հաագայի կոնվենցիան ստորագրած երկրների ցանկին։
Եթե վերջին հինգ տարվա ընթացքում դիմորդի բնակության երկիրը չի հանդիսանում 1961 թվականի Հաագայի կոնվենցիայի մասնակից, դատված չլինելու վերաբերյալ տեղեկանքը պետք է վավերացվի տվյալ երկրի Արտաքին գործերի նախարարության կողմից, ապա՝ այդ երկրում Իսպանիայի հյուպատոսության կողմից։ Տեղեկանքին պետք է կցվի իսպաներեն թարգմանություն (եթե բնօրինակը իսպաներեն չէ)։ Թարգմանությունը պետք է կատարված լինի երդվյալ թարգմանչի կողմից կամ օրինականացված լինի հյուպատոսությունում։
Բժշկական տեղեկանք
Բժշկական տեղեկանքի բնօրինակ և պատճեն, որը հաստատում է, որ դիմորդը չունի այնպիսի հիվանդություններ, որոնք կարող են լուրջ հետևանքներ ունենալ հանրային առողջության համար՝ համաձայն 2005 թվականի Միջազգային առողջապահական կանոնների։ Եթե տեղեկանքը տրված է ոչ իսպաներեն, անհրաժեշտ է կցել իսպաներեն թարգմանություն։ Թարգմանությունը պետք է կատարված լինի երդվյալ թարգմանչի կողմից կամ օրինականացված լինի Հյուպատոսությունում։
Հյուպատոսական շրջանի սահմաններում բնակության հաստատում
Վիզայի դիմում կարող են ներկայացնել այն քաղաքացիները և օրինական ռեզիդենտները, ովքեր բնակվում են համապատասխան հյուպատոսական շրջանի տարածքում։ Բնակության հաստատման եղանակները՝
Ներկայացուցչի անձի հաստատում
Եթե դիմորդը անչափահաս է, անհրաժեշտ է ներկայացնել ծնողի, խնամակալի կամ ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի կամ անձնագրի պատճենը, ինչպես նաև փաստաթուղթ, որը հաստատում է ազգակցական կապը, խնամակալությունը կամ նոտարական վավերացված լիազորագիր կամ ներկայացուցչության իրավունքը հաստատող այլ փաստաթուղթ։
Փաստաթղթերի բնօրինակները պետք է ներկայացվեն դիմումի հանձնման պահին։ Եթե փաստաթղթերը տրված են ոչ իսպաներեն, անհրաժեշտ է ներկայացնել դրանց իսպաներեն թարգմանությունը։
Վիզային վճարի վճարում
Վիզային վճարը պարտադիր է և պետք է վճարվի դիմում ներկայացնելիս։ Վճարները կատարվում են տեղական արժույթով և պարբերաբար թարմացվում են՝ կախված փոխարժեքի տատանումներից։
Անհրաժեշտության դեպքում, դիմումի գնահատման նպատակով, հյուպատոսական բաժինը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկատվություն, ինչպես նաև հրավիրել դիմորդին անձնական հարցազրույցի։
Վիզա ստանալու համար ներկայացվող լուսանկարի պահանջներ՝
Լուսանկարի հանդեպ պահանջներին վերաբերող լրացուցիչ տեղեկատվությունը կարոց եք ստանալ հետևյալ հղմամբ՝
Խնդրում ենք ուշադիր հետևել ցուցումներին: Եթե լուսանկարը չբավարարի պահանջներին, փաստաթղթերի փաթեթը կդիտարկվի որպես ոչ ամբողջական: