Երկրում 90 օրից ավելի մնալու վիզա՝ ուսման, պրակտիկայի կամ
կամավորական գործունեության նպատակով։ Այն նաեւ տրամադրվում է Au-Pair
ծրագրի մասնակիցներին, ինչպես նաեւ խոսակցական լեզվի դասընթացների
օգնականներին։
Այս նպատակներով մինչեւ 90 օր մնալը ուսանողական վիզա չի պահանջում։
Կախված քաղաքացիությունից՝ կարող է անհրաժեշտ լինել կարճաժամկետ
վիզա (տես «Շենգենյան վիզաներ» բաժինը)։
Ուսանողին ուղեկցելու նպատակով վիզա կարող են ստանալ հետեւյալ
ընտանիքի անդամները՝
- Ամուսին կամ քաղաքացիական ամուսին։
- Անչափահաս երեխաներ կամ հաշմանդամություն ունեցող երեխաներ։
Ուսանողի ընտանիքի անդամի ստացած վիզան աշխատանքային իրավունք չի
տալիս։
Գործունեություն, որն իրավունք է տալիս ստանալ ուսանողական վիզա
լիցենզավորված ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ՝
աստիճանի կամ վկայականի ստացման նպատակով։
- Ասպիրանտուրա։
- Ուսումնական գործունեություն։
- Ուսանողների շարժունության ծրագրեր միջին եւ/կամ ավագ դպրոցի
համար՝ պաշտոնապես ճանաչված ուսումնական կամ գիտական
կենտրոնում։
- Ոչ աշխատանքային պրակտիկա պետական կամ մասնավոր
կազմակերպություններում, որոնք չեն համապատասխանում
պրակտիկայի վիզայի ստացման պահանջներին։
- Կամավորական ծառայություններ՝ ընդհանուր նպատակներ ունեցող
ծրագրերի շրջանակներում։
- Au-Pair ծրագրեր։
- Խոսակցական լեզվի դասընթացների օգնականներ։
Ուսանողական վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթեր
- Ազգային վիզայի դիմում (հարցաթերթիկ) Յուրաքանչյուր դիմորդ պետք է լրացնի բոլոր դաշտերը եւ ստորագրի
դիմումը։ Անչափահասի դեպքում ստորագրում է ծնողը կամ օրինական
ներկայացուցիչը։
- Լուսանկար Վերջերս արված գունավոր, անձնագրային չափսի լուսանկար՝ սպիտակ ֆոնի
վրա,առանց ակնոցների կամ ստվերի։
- Արտասահմանյան անձնագիր՝ վավերական ամենաքիչը ամբողջ
ճանփորդության ընթացքում, առնվազն երկու մաքուր էջով եւ տասը տարուց ոչ
ավելի հին: Անձնագրի բոլոր էջերը պետք է լինեն պատճենահանված։
- Համաքաղաքացիական անձնագիր՝ բոլոր էջերի պատճեններով։
- Տեղեկանք իսպաներեն լեզվով ուսումնական հաստատություն,
կամավորական գործունեության կամ պրակտիկայի ընդունվելու մասին։ Այս
փաստաթղթում պետք է հստակ նշված լինեն իրականացվող գործունեության/
ուսուցման ճշգրիտ ամսաթվերն ու տեւողությունը։Պետք է ներկայացնել
բնօրինակ փաստաթուղթը եւ պատճենը։
- Փաստաթուղթ, որը հաստատում է Իսպանիայում հավատարմագրված
ուսումնական հաստատությունում՝ ամբողջական ուսումնական օրով
ընդունելությունը:
- Փաստաթուղթ՝ գիտահետազոտական կամ ուսումնական կենտրոնում
ուսման ընդունելության մասին։
- Փաստաթուղթ՝ ուսանողական փոխանակման ծրագրում մասնակցության
ընդունման մասին։ Պահանջվում է նաեւ՝ հաստատում բնակության մասին
(ընտանիք, հանրակացարան եւ այլն) եւ ծրագրի կազմակերպչի
պարտավորություն՝ ծախսերի փոխհատուցման վերաբերյալ։
- Անվճար պրակտիկայի ընդունելության փաստաթուղթ ՝ պայմանագրի
հիման վրա։
- Համաձայնագիր կամ պայմանագիր՝ կամավորական ծրագրի
պատասխանատու կազմակերպության հետ։
- Ֆինանսական երաշխիքներ Դիմորդը (կամ նրա օրինական ներկայացուցիչը, կամ նրան ներկայացնող
ընտանիքի անդամը) պետք է ունենա բավարար ֆինանսական միջոցներ՝
ուսանողի եւ նրա ուղեկցող հարազատների կեցության եւ վերադարձի ծախսերը
ծածկելու համար։ Նվազագույն պահանջվող գումարը ՝առնվազն 100% IPREM
(Public Income Index), դրան պետք է ավեացնել 75% IPREM ՝ առաջին ուղեկցող
հարազատի համար եւ 50%՝ յուրաքանչյուր հաջորդ ուղեկցողի համար.
Եթե արդեն վճարված է կացարանը, գումարը նվազեցվում է։ Ներկայացվում է
բնօրինակ եւ պատճեն։Եթե անհրաժեշտ է՝ IPREM–ի վերջին տվյալները
ստացեք http://www.iprem.com.es/
- Կացարան Իսպանիայում Դիմորդները պետք է ներկայացնեն կացարանի հաստատում ուսման ամբողջ
ժամանակահատվածի համար ։
Նրանք, ովքեր ներկայացնում են բնակարանի վարձակալության պայմանագիր
Իսպանիայում կամ մասնավոր անձի կողմից հրավեր,պետք է նաեւ կցեն
հետեւյալ փաստաթղթերը.
Վարձակալության պայմանագրի պատճեն,
Nota Simple՝ անշարժ գույքի իրավաբանական տվյալների մասին
փաստաթուղթ (պետք է տրված լինի ոչ ուշ, քան 3 ամիս առաջ՝ վիզային
դիմումից առաջ),
Անշարժ գույքի սեփականատիրոջ DNI կամ անձնագրի պատճեն։
- Բժշկական ապահովագրություն Դիմողը պետք է ներկայացնի՝ բժշկական ապահովագրության
վկայականի բնօրինակը եւ պատճենը, որը կնքված է այն ապահովագրական
ընկերության հետ, որը իրավունք ունի գործունեություն իրականացնելու
Իսպանիայում։ Ապահովագրական պայմանագիրը պետք է լիովին ընդգրկի
Իսպանիայի պետական առողջապահական համակարգում ապահովագրված
բոլոր ռիսկերը, լինի մեկ տարվա ժամկետով, կամ առնվազն ծածկի ամբողջ
ուսման շրջանը։ Եթե դիմորդը մասնակցում է կամավորական ծրագրի՝ բացի
բժշկական ապահովագրությունից, անհրաժեշտ է նաեւ ներկայացնել՝
քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության պատճեն, որը
ստորագրված է կազմակերպության կողմից։
- Դատվածության առկայության մասին տեղեկանք Տվյալ տեղեկանքը ներկայացվում է միայն չափահաս դիմորդների կողմից այն
դեպքերում, երբ նախատեսվում է ուղեւորություն՝ 180 օրից ավելի ժամկետով։
Պետք է ներկայացվի տեղեկանքի օրիգինալը՝ ապոստիլով, ինչպես նաեւ
իսպաներեն լեզվով թարգմանություն, որը պետք է վավերացվի Իսպանիայի
Գլխավոր Հյուպատոսության Լեգալիզացիայի բաժնի կողմից Մոսկվայում, կամ
պաշտոնապես ճանաչված երդվյալ թարգմանչի կողմից Իսպանիայում։ Բացի
այդ, պետք է ներկայացվի տեղեկանքի բոլոր էջերի պատճենները՝
լեգալիզացիայից հետո։Տեղեկանքը պետք է տրվի ոչ ուշ, քան վիզայի դիմելուց
3 ամիս առաջ այն երկրի/երկրների լիազոր մարմինների կողմից, որտեղ
դիմորդը ապրել է վերջին 5 տարվա ընթացքում։ Ռուսաստանի Դաշնության,
Բելառուսի, Հայաստանի եւ Ուզբեկստանի քաղաքացիները պարտադիր պետք
է տեղեկանքի վրա Հաագայի ապոստիլ ունենան։
- Բժշկական տեղեկանք Ներկայացվում է միայն այն դեպքերում, երբ նախատեսվում է ուղեւորություն 180
օրից ավելի ժամկետով։ Պետք է ներկայացվի բժշկական տեղեկանքի
օրիգինալը՝ իսպաներեն լեզվով թարգմանությամբ, որը պետք է վավերացվի
Իսպանիայի Գլխավոր Հյուպատոսարանի լեգալիզացիայի բաժնի կողմից
Մոսկվայում, կամ կատարված լինի պաշտոնապես ճանաչված երդվյալ
թարգմանչի կողմից Իսպանիայում։ Տեղեկանքը պետք է տրվի ոչ ուշ, քան
վիզայի դիմելուց 3 ամիս առաջ։
- Տեղեկանքը պետք է պարունակի հետեւյալ կամ նմանատիպ ձեւակերպում.
«Սույնով հաստատվում է, որ պարոն/տիկին ________ չունի այնպիսի
հիվանդություններ, որոնք կարող են վնաս հասցնել մարդկանց առողջությանը՝
ըստ 2005 թվականի Միջազգային Սանիտարական Կանոնակարգի»։
Տեղեկանքին անհրաժեշտ է կցել նաեւ բոլոր էջերի պատճենները՝
լեգալիզացիայից հետո։
- Բնակության փաստի հաստատում հյուպատոսական շրջանի տարածքում Իսպանիայի Գլխավոր Հյուպատոսության վիզայի համար կարող են դիմել
տվյալ շրջանի երկրների քաղաքացիներն ու օրինական բնակիչները։
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները պետք է կցեն իրենց ռուսական
անձնագրի պատճենը, որը պետք է ներառի հետեւյալ էջերը՝ անձնական
տվյալներով, գրանցման (բնակության հասցեի) մասին, ինչպես նաեւ
ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ (ըստ 14 տարեկանից բարձր
դիմողների համար)։
Օտարերկրյա քաղաքացիները, ովքեր օրինական հիմքով բնակվում են
հյուպատոսական շրջանի տարածքում, պետք է ներկայացնեն բնակության
իրավունքը հաստատող փաստաթղթեր (գործող կեցության թույլտվություն կամ
վիզա) եւ դրանց պատճենները։
- Ներկայացուցչի ինքնության հաստատում Եթե դիմորդըը անչափահաս է, անհրաժեշտ է ներկայացնել ծնողի անձը
հաստատող փաստաթղթի կամ անձնագրի պատճեն, ինչպես նաեւ
բարեկամական կապը հաստատող փաստաթուղթ։ Բոլոր բնօրինակները
ներկայացվում են դիմելու պահին։
Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա վերջինս պետք է
ներկայացնի՝ իր անձնագիրը (անձը հաստատող փաստաթուղթ),նոտարական
լիազորագիր իսպաներեն թարգմանությամբ, վերոնշյալ բոլոր փաստաթղթերի
պատճենները։ Բնօրինակները ներկայացվում են դիմելու պահին։ Բոլոր
փաստաթղթերը պետք է թարգմանված լինեն իսպաներեն եւ լեգալիզացված։
- Օրինական ներկայացուցիչների թույլտվություն Եթե դիմողը անչափահաս է, ապա անհրաժեշտ է ներկայացնել ծնողների կամ
խնամակալների նոտարական համաձայնության օրիգինալը եւ պատճենը, որը
թույլ է տալիս անչափահասի մեկնումը Իսպանիա՝ ուսման նպատակով, նշելով
այն անձին, ով հոգ կտանի անչափահասի մասին Իսպանիայում։ Բոլոր
փաստաթղթերը պետք է թարգմանված լինեն իսպաներեն եւ լեգալիզացված։
- Վիզայի վճարներ Վիզայի համար դիմելու պահին տուրքերը պարտադիր կերպով վճարվում են
տեղական արժույթով։ Տուրքերի չափը պարբերաբար թարմացվում է՝ կախված
փոխարժեքից։
Անչափահաս ուսանողների համար անհրաժեշտ են հետեւյալ փաստաթղթերը.
- 1. Ուսանողի ծննդյան վկայականը իսպաներեն թարգմանությամբ։
- 2. Ծնողների կողմից նոտարական համաձայնություն՝ ուսման նպատակով
Իսպանիա տեղափոխվելու համար՝ իսպաներեն լեզվով
թարգմանությամբ, որը պետք է վավերացվի Իսպանիայի Գլխավոր
Հյուպատոսարանի լեգալիզացիայի բաժնի կողմից Մոսկվայում, կամ
կատարված լինի պաշտոնապես ճանաչված երդվյալ թարգմանչի կողմից
Իսպանիայում ։ Թույլտվության մեջ պետք է նշված լինի՝ ուսումնական
հաստատության անվանումը, մնալու ժամկետը, նշանակված
խնամակալը, ով պատասխանատվություն է ստանձնում անչափահասի
համար։
- 3. Խնամակալի կողմից տրված հայտարարություն՝ խնամակալությունը
ընդունելու վերաբերյալ։ (Սա պարտադիր չէ, եթե խնամակալը ուսանողի
բարեկամն է կամ ուսումնական կենտրոնի աշխատակից, եւ այդ մասին
նշված է հաստատության նամակում):
- 4. Խնամակալի անձը հաստատող փաստաթղթի (DNI կամ կացության
քարտ) պատճեն ։
- 5. Խնամակալի սեռական բնույթի հանցագործությունների բացակայության
վերաբերյալ հավաստագիր, կամ թույլտվություն նրա կողմից՝ տվյալների
ստուգում իրականացնելու համար պետական մարմինների կողմից։
Ընտանիքի անդամների համար անհրաժեշտ փաստաթղթեր
Յուրաքանչյուր ընտանիքի անդամ, ով ուղեկցում է ուսանողին, պետք է
ներկայացնի հետեւյալ փաստաթղթերը.
- 1. Այն փաստաթղթերը, որոնք նշված են նախորդ ցանկում համարներով՝ 1, 2,
3, 4, 6,8,11,14։ Եթե կիրառելի է, ապա նաեւ՝ համար 12։
- 2.Ուսանողի հետ ազգակցական կապը հաստատող փաստաթղթեր
(ամուսնության վկայական, ծննդյան վկայական, կախված կոնկրետ
իրավիճակից: Բոլոր այդ փաստաթղթերը պետք է լինեն իսպաներեն եւ
լեգալիզացված:
Գործընթաց
Դիմումը պետք է անհատապես ներկայացնի դիմումատուն։ Եթե դիմորդը
անչափահաս է, դիմումը կարող է ներկայացնել նրա ծնողներից մեկը կամ
լիազորված ներկայացուցիչը։
Դիմումը պետք է ներկայացվի նախապես՝ ուսման մեկնարկից բավական
ժամանակ առաջ, քանի որ ընթացակարգը ներառում է
համաձայնեցումներ այլ իշխանությունների հետ։
Ուսումնական վիզայի մշակման կարգ՝ "Au Pair" գործունեություն
իրականացնելու համար
Ուսումնական վիզայի ստացման գործընթացի համար դիմորդը պետք է
ապացուցի, որ բավարարում է հետեւյալ իրավական ակտերում նշված
պահանջներին՝ Իսպանիայի Թագավորական հրամանագիր (RD 557/2011), 38-
րդ հոդված, 2011 թ. ապրիլի 20, Եվրոպայի խորհրդի «Au Pair»-ի տեղավորման
վերաբերյալ համաձայնագիր, 1969 թ. նոյեմբերի 24։
"Au Pair" գործունեությամբ ուսումնական վիզայի դիմումի հիմնական
պահանջները՝
- Տարիքային սահմանափակում`
Դիմորդը պետք է լինի 17-ից 30 տարեկան դիմելու պահին։
- Ընդունված լինել ուսումնական հաստատություն
Դիմորդը պետք է ընդունված լինի Իսպանիայի կողմից ճանաչված
լիազորված ուսումնական կենտրոն՝ ամբողջական դասաժամերով ուսում
ստանալու նպատակով, որը կհանգեցնի դիպլոմի կամ վկայականի
ստացմանը։
- Բժշկական ապահովագրության պոլիս,
Պետք է ունենա պետական կամ մասնավոր բժշկական
ապահովագրություն, որի վճարները կիսով չափ հոգում է հյուրընկալող
ընտանիքը։
- Բժշկական տեղեկանք
Անհրաժեշտ է բժշկի կողմից տրված տեղեկանք, որը վկայում է դիմորդի
առողջական վիճակի մասին։
- Ոչ դատվածության տեղեկանք
Եթե Իսպանիայում մնալու ժամկետը գերազանցում է 6 ամիսը, ապա
անհրաժեշտ է ներկայացնել դատվածության բացակայության
վկայական։
1. "Au Pair" տեղավորման համաձայնագիր (Placement Agreement)
Գրավոր համաձայնագիր, որը կնքվում է դիմորդի եւ հյուրընկալող
ընտանիքի միջեւ, եւ որը պետք է կազմվի Եվրոպայի խորհրդի «Au Pair»
համաձայնագրի 6-9-րդ եւ 11-րդ հոդվածների պահանջներին
համապատասխան։ Այն պետք է ներառի՝ տեղավորման տեւողությունը՝
առավելագույնը 1 տարի,տնային գործերում մասնակցություն՝ ոչ ավելի քան 5 ժամ օրական, առնվազն մեկ հանգստյան օր շաբաթական, որից
գոնե մեկը ամսվա ընթացքում պետք է լինի կիրակի, տրամադրվի հասցե,
որտեղ դիմորդը կբնակվի հյուրընկալող ընտանիքի հետ, սակայն
կունենա որոշակի անկախություն, ամսական անձնական գումարի չափը,
որը վճարում է ընտանիքը եւ պայմանագրի լուծման պայմաններ՝ կողմերից
ցանկացածի կողմից՝ 2 շաբաթ առաջ զգուշացմամբ։ Ունենալ
ֆինանսական միջոցներ, որոնք բավարար են Իսպանիայում բնակվելու
ամբողջ ժամանակահատվածի ծախսերը եւ հետ վերադարձի (դեպի
հայրենիք) ճանապարհածախսը հոգալու համար։
ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՎ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
Դիմորդները պետք է գրանցվեն ընդունելության պաշտոնական կայքում՝ https://armenia.blsspainvisa.com/
Հյուպատոսությունը բացի պարտադիր փաստաթղթերից, կարող է պահանջել
նաեւ լրացուցիչ տեղեկատվություն գործի դիտարկման համար։ Օրինակ՝
ուսումնական պլանի բովանդակությունը, իրականացվելիք
վերապատրաստման կամ գիտական աշխատանքի նկարագիրը, դիմորդի
կողմից նախկինում ավարտած ուսումնական հաստատության վկայականներ,
դիպլոմներ, կատարելիք ուսումնական ծրագրի կամ դասընթացի գրանցման
կամ ամրագրման վճարումը հաստատող փաստաթուղթ՝ անչափահասների
դեպքում վճարողի նշմամբ, ինչպես նաեւ՝ Nota Simple, այն դեպքերում, երբ
ներկայացվում է բնակարանի վարձակալության պայմանագիր կամ հրավեր եւ
այլն:
ՊԱՏՃԵՆՆԵՐ Յուրաքանչյուր բնօրինակ փաստաթղթի հետ միասին պետք է ներկայացվի
պատճեն։
Պատճենները պետք է արվեն թարգմանությունների վավերացումից կամ
փաստաթղթերի օրինականացումից հետո։
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ Բոլոր օտար լեզվով ներկայացված փաստաթղթերը պետք է ունենան
իսպաներեն թարգմանություն։
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Դիմումի մշակման ցանկացած փուլում Իսպանիայի Գլխավոր
Հյուպատոսությունը կարող է անհրաժեշտության դեպքում պահանջել,
դիմորդից անձնապես ներկայանալ հարցազրույցի։
Հետադարձ կապ Եթե ունեք հարցեր կարող եք դիմել հետեւյալ էլ. հասցեով՝ info.dme@blshelpline.com
Ծանուցում
Վերոհիշյալ տեղեկատվությունը նախատեսված է որպես տեղեկատվական
ուղեցույց վիզայի դիմող անձանց համար։ Իսպանիայի Գլխավոր
Հյուպատոսությունը չի կրում իրավական կամ այլ պատասխանատվություն
տեղեկատվության ճշգրտության համար։