Սույն վիզան նախատեսված է այն օտարերկրացիների ընտանիքի անդամների համար, որոնք արդեն ունեն Իսպանիայում օրինական բնակության իրավունք և ցանկանում են օգտվել ընտանեկան վերամիավորման իրավունքից։
Վիզայի այս տեսակը չի տրամադրվում Եվրոպական միության, կամ Շվեյցարիայի քաղաքացիների ընտանիքի անդամներին։
Ընտանեկան վերամիավորման վիզա ստանալու իրավունք ունեցող անձինք Ընտանեկան վերամիավորման վիզա կարող են ստանալ հետևյալ անձինք․
Ընթացակարգ
Դիմումի ներկայացում
Դիմումի ներկայացման ժամկետ
Լրացուցիչ փաստաթղթեր
Որոշման ընդունում
Վիզայի տրամադրում
Մերժում և բողոքարկում
Վիզայի գործողության ժամկետ
Ստորև կարող եք ծանոթանալ տարբեր կարգերի վիզաների սակագներին ՀՀ դրամով՝
| Վիզայի տեսակը | Վիզայի սակագին |
|---|---|
| Ազգային վիզա | 40,500 ՀՀ դրամ |
Անհրաժեշտ փաստաթղթեր
Բժշկական ապահովագրություն (ազգային վիզայի համար)
Դիմումատուն պետք է ներկայացնի բժշկական ապահովագրություն, որը համապատասխանում է ազգային վիզայի պահանջներին և վավեր է Իսպանիայում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում։
Բոլոր օտարերկրյա փաստաթղթերը պետք է լինեն օրինականացված կամ ապոստիլացված, իսկ այն դեպքում, երբ դրանք կազմված են իսպաներենից տարբեր լեզվով, դրանց պետք է կցվի համապատասխան թարգմանություն։
Ազգային վիզայի դիմում-հարցաթերթիկ
Դիմումատուն պարտավոր է լրացնել հարցաթերթիկի բոլոր բաժինները և ստորագրել այն։
Անչափահաս դիմումատուի դեպքում դիմում-հարցաթերթիկը պետք է ստորագրված լինի ծնողներից մեկի, օրինական խնամակալի կամ պատշաճ կերպով լիազորված ներկայացուցչի կողմից։
Լուսանկարներ
Պահանջվում է ներկայացնել երկու գունավոր լուսանկար՝
Գործող անձնագիր
Ներկայացվում է գործող անձնագրի բնօրինակը և բոլոր էջերի պատճենները, ինչպես նաև այլ գործող անձնագրերի պատճենները (եթե առկա են)։
Անձնագիրը պետք է՝
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները պարտավոր են ներկայացնել նաև իրենց ներքին անձնագրի բնօրինակը և ամբողջական պատճենները։
Ընտանիքի վերամիավորման նախնական թույլտվություն
Ներկայացվում է ընտանիքի վերամիավորման նախնական թույլտվության բնօրինակը և պատճենը, որը տրվել է Իսպանիայում կառավարության ներկայացուցչության կամ ենթաներկայացուցչության կողմից՝ վերամիավորվող անձի դիմումի հիման վրա։
Վերամիավորվող անձի բնակության թույլտվություն
Վերամիավորվող անձի՝ օտարերկրացու ինքնությունը հաստատող վավեր անձնագրի (կամ նույնականացման քարտի) նոտարապես վավերացված պատճենը, որը պետք է լինի գործող։
Ազգակցական կապը հաստատող փաստաթղթեր
Ամուսիններ
Քաղաքացիական ամուսնություն
Չգրանցված զուգընկեր
Ներկայացվում են այն նույն փաստաթղթերը, որոնք ներկայացվել են ընտանիքի վերամիավորման թույլտվության ստացման համար և որոնք հաստատում են համատեղ բնակությունը և/կամ մշտական զուգընկերության առկայությունը։
Ընդհանուր երեխաների առկայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ծննդյան վկայականներ և երեխաների անձը հաստատող փաստաթղթերի պատճեններ։
Երեխաներ
Եթե խոսքը վերաբերում է միայն մեկ ծնողի երեխային, լրացուցիչ ներկայացվում են՝
Ծնողներ
Չափահաս որդի կամ դուստր՝ խնամող անձ
Բոլոր նշված փաստաթղթերը, եթե կազմված են ոչ իսպաներեն, պետք է ունենան համապատասխան իսպաներեն թարգմանություն։
Դատվածության բացակայության տեղեկանք
Չափահաս դիմումատուները պարտավոր են ներկայացնել դատվածության բացակայության տեղեկանքի բնօրինակը և պատճենը, որը տրված է այն երկրի կամ երկրների կողմից, որտեղ նրանք բնակվել են վերջին 5 տարվա ընթացքում։
Տեղեկանքը պետք է լինի թարգմանված և օրինականացված կամ ապոստիլավորված՝ Հաագայի 1961 թվականի կոնվենցիայի պահանջներին համապատասխան։
Եթե տվյալ երկիրը կոնվենցիայի մասնակից չէ, տեղեկանքը պետք է վավերացվի տվյալ երկրի արտաքին գործերի նախարարության կողմից և այնուհետև՝ այդ երկրում գտնվող Իսպանիայի հյուպատոսության կողմից։
Բժշկական տեղեկանք
Ներկայացնել դիմումատուի բժշկական տեղեկանքի բնօրինակն ու պատճենը, որը հաստատում է, որ նա չի տառապում այնպիսի հիվանդություններով, որոնք կարող են լուրջ վտանգ ներկայացնել հանրային առողջության համար՝ համաձայն Միջազգային բժշկա-սանիտարական կանոնների (2005 թ.)։
Այն դեպքում, երբ բժշկական տեղեկանքը կազմված է ոչ իսպաներեն, պարտադիր է կցել դրա իսպաներեն թարգմանությունը։ Թարգմանությունը պետք է իրականացված լինի երդվյալ թարգմանչի կողմից կամ օրինականացված լինի համապատասխան հյուպատոսական մարմնում։
Բնակության վայրի հաստատում
Դիմում կարող են ներկայացնել տվյալ հյուպատոսական շրջանում բնակվող քաղաքացիները և օրինական ռեզիդենտները։
Ներկայացուցչի իրավասության հաստատում
Անչափահաս դիմումատուի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ծնողի, խնամակալի կամ ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև ազգակցական կապը կամ ներկայացուցչական իրավունքը հաստատող փաստաթուղթ (նոտարական լիազորագիր և այլն)։
Փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են դիմումի ընդունման պահին։
Վիզային վճար
Վիզայի վճարը պարտադիր է և վճարվում է դիմումի ներկայացման պահին՝ տեղական արժույթով։ Վճարի չափը կարող է փոփոխվել՝ կախված գործող փոխարժեքից։
Հյուպատոսական բաժինը իրավասու է անհրաժեշտության դեպքում պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ, ինչպես նաև հրավիրել դիմումատուին անձնական հարցազրույցի։
Վիզա ստանալու համար ներկայացվող լուսանկարի պահանջներ՝
Լուսանկարի հանդեպ պահանջներին վերաբերող լրացուցիչ տեղեկատվությունը կարոց եք ստանալ հետևյալ հղմամբ՝
Խնդրում ենք ուշադիր հետևել ցուցումներին: Եթե լուսանկարը չբավարարի պահանջներին, փաստաթղթերի փաթեթը կդիտարկվի որպես ոչ ամբողջական: