Կանոնակարգ
2021 թվականի նոյեմբերի 12-ի PCM/1238/2021 հրաման՝ 2021 թվականի նոյեմբերի 2-ի Նախարարների խորհրդի համաձայնագրի հրապարակման վերաբերյալ, որով հաստատվում են այն հրահանգները, որոնք սահմանում են աուդիովիզուալ ոլորտում աշխատող երրորդ երկրների քաղաքացիների մուտքի և գտնվելու կարգը։ (BOE 13/11/2021)
Ստացողներ
Հետևյալ հրահանգները կիրառվում են աուդիովիզուալ ոլորտի մասնագետների նկատմամբ ամենալայն իմաստով, այսինքն՝ օտարերկրյա արտիստների, տեխնիկական մասնագետների և պրոֆեսիոնալների նկատմամբ, որոնք իրականացնելու են գործունեություն աուդիովիզուալ ոլորտում, կատարելու են գեղարվեստական գործունեություն հանդիսատեսի առջև կամ ձայնագրելու են ցանկացած տեսակի գործունեություն՝ զանգվածային լրատվամիջոցներով հեռարձակելու նպատակով։
Այս հրահանգները տարածվում են ինչպես արտիստների, այնպես էլ այլ մասնագետների վրա, որոնց մասնակցությունը անհրաժեշտ է նկարահանման կամ ներկայացման համար, ներառյալ գեղարվեստական ներկայացման իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական անձնակազմը։
Հետևաբար, հրահանգները վերաբերում են ինչպես այն մասնագետներին, որոնք իրականացնում են ձայնագրման համար նախատեսված գործունեություն (ֆիլմեր, սերիալներ, գովազդներ, ալբոմներ և այլն), այնպես էլ այն մասնագետներին, որոնք հանդես են գալիս հանդիսատեսի առջև (և նրանց ուղեկցող տեխնիկական մասնագետներին), նույնիսկ եթե ներկայացումը չի ձայնագրվում (թատրոններ, համերգներ, կրկեսային համարներ և այլն)։
Վիզայի դիմում կարող են ներկայացնել նաև անմիջական ընտանիքի անդամները՝ ամուսինը/կինը կամ անձը, որի հետ առկա է ամուսնական հարաբերություններին համարժեք կապ (փաստաթղթերով հաստատված), անչափահաս կամ չափահաս երեխաները, որոնք ֆինանսապես կախված են հիմնական դիմողից և չեն կազմավորել առանձին ընտանիք, ինչպես նաև դեպի վերև գծով խնամյալ ազգականները, որոնք ֆինանսապես կախված են հիմնական դիմողից։ Դիմում կարող են ներկայացնել նաև աուդիովիզուալ ոլորտում աշխատող անչափահասների ծնողները կամ խնամակալները։
Գործընթաց
Տվյալ հյուպատոսական հիմնարկը իրավասու է ընդունելու վիզայի դիմումներ այն անձանցից, որոնք բնակվում են հյուպատոսական շրջանի տարածքում։
Բոլոր այն կացության թույլտվությունների համար, որոնք կապված չեն առևտրային գործունեության հետ, անհրաժեշտ է ստանալ նախնական կացության թույլտվություն, որը ձևակերպվում է վիզայի դիմումի ներկայացման հետ միաժամանակ։
Դիմողի պահանջները
Վիզայի դիմումը պետք է ներկայացվի անձամբ դիմողի կողմից։ Եթե դիմողը անչափահաս է, դիմումը կարող է ներկայացվել ծնողներից մեկի կամ խնամակալի կողմից։
Վիզայի դիմումի ներկայացման ժամկետ
Որոշման ընդունման օրինական ժամկետը մեկ ամիս է՝ կացության թույլտվության վերաբերյալ դրական որոշման ստացման հաջորդ օրվանից։
Լրացուցիչ փաստաթղթերի տրամադրում
Հյուպատոսական բաժինը կարող է դիմողից պահանջել բացակայող փաստաթղթեր կամ լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են դիմումի մշակման համար։ Այն կարող է նաև հրավիրել դիմողին անձնական հարցազրույցի։
Որոշման ընդունման ժամկետ
Օրենսդրությամբ սահմանված որոշման ընդունման ժամկետը մեկ ամիս է՝ գլխավոր հյուպատոսություն դիմումը անմիջապես ներկայացնելու հաջորդ օրվանից։
Վիզայի ստացում
Վիզան պետք է ստացվի անձամբ դիմողի կողմից։ Վիզայի հաստատման մասին ծանուցման մեջ նշվում են ստացման վերջնաժամկետն ու ժամերը։
Վիզայի մերժում
Վիզայի մերժման դեպքում ծանուցումը միշտ տրամադրվում է գրավոր՝ նշելով որոշման հիմքում ընկած պատճառները։ Բողոքարկում
Վիզայի մերժման դեպքում դիմողը կարող է բողոք ներկայացնել տվյալ հյուպատոսական հիմնարկ որոշման վերանայման նպատակով՝ մերժման մասին ծանուցումը ստանալու հաջորդ օրվանից մեկ ամսվա ընթացքում։ Նա կարող է նաև վարչական բողոք ներկայացնել Մադրիդի Գերագույն դատարան՝ վիզայի մերժման կամ վերանայման բողոքի մերժման մասին ծանուցումը ստանալու հաջորդ օրվանից երկու ամսվա ընթացքում։
Վիզայի գործողության ժամկետ
Վիզան կտրամադրվի թույլտվության գործողության ժամկետի կամ իրականացվող գործունեության ժամանակահատվածի համար։
Ստորև կարող եք ծանոթանալ տարբեր կարգերի վիզաների սակագներին ՀՀ դրամով՝
| Վիզայի տեսակը | Վիզայի սակագին |
|---|---|
| Վիզաներ աուդիովիզուալ ոլորտի համար | 40,500 ՀՀ դրամ |
Բոլոր օտարերկրյա փաստաթղթերը պետք է լինեն օրինականացված կամ ապոստիլացված, իսկ եթե դրանք կազմված են ոչ իսպաներեն, ապա պետք է կցվի համապատասխան թարգմանությունը։
1. Ազգային վիզայի դիմում-հայտ Դիմողը պետք է լրացնի բոլոր բաժինները և ստորագրի վիզայի դիմումը։ Եթե դիմողը անչափահաս է, դիմումը պետք է ստորագրվի ծնողներից մեկի, խնամակալի կամ լիազորված ներկայացուցչի կողմից։
2. Լուսանկար Երկու գունավոր լուսանկար սպիտակ ֆոնի վրա՝ ամբողջ դեմքով, առանց մուգ ակնոցների, փայլերի կամ դեմքի օվալը ծածկող հագուստի։
3. Վավեր անձնագիր Անհրաժեշտ է ներկայացնել բոլոր գործող անձնագրերի բնօրինակներն ու ամբողջական պատճենները, ներառյալ այն անձնագիրը, որն օգտագործվել է դիմում ներկայացնելիս։ Անձնագիրը պետք է վավեր լինի առնվազն մեկ տարի և ունենա երկու դատարկ էջ։ 10 տարուց ավելի վաղ տրված անձնագրերը չեն ընդունվում։
4. Ներքին անձնագրի բոլոր էջերի պատճեն Միայն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար։
5. Աշխատանք 91-ից 180 օր ժամկետով Փաստաթուղթ, որը հաստատում է աշխատանքային կամ մասնագիտական հարաբերությունները այն ընկերության հետ, որը վարձում է մասնագետին։
180 օրից ավելի աշխատանքի դեպքում՝ Խոշոր ընկերությունների և ռազմավարական խմբերի վարչության (UGE) կողմից տրված աշխատանքի և կացության թույլտվություն։
6. Փաստաթուղթ աուդիովիզուալ նախագծին մասնակցության մասին Փաստաթուղթ, որը հաստատում է մասնագետի մասնակցությունը աուդիովիզուալ ոլորտի արտադրական նախագծին կամ հանդիսատեսի առջև գեղարվեստական ելույթին, կամ զանգվածային լրատվամիջոցներով հեռարձակման նպատակով ձայնագրվող նախագծին։ Փաստաթղթում պետք է նշված լինի նախատեսվող գործունեության տևողությունը, որը չի կարող գերազանցել 180 օրը։
7. Դատվածության բացակայության տեղեկանք Չափահաս դիմողները պետք է ներկայացնեն վերջին 5 տարիների ընթացքում բնակության երկրների կողմից տրված դատվածության բացակայության տեղեկանքի բնօրինակը և պատճենը։ Տեղեկանքը պետք է թարգմանված և օրինականացված լինի։
Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսում, Հայաստանում և Ուզբեկստանում տրված տեղեկանքները պետք է ունենան Հաագայի ապոստիլ։
Դատվածության բացակայության տեղեկանքները պետք է վավերացված լինեն Հաագայի ապոստիլով։ Սակայն, եթե տեղեկանքը տրվել է Եվրամիության քաղաքացուն այն անդամ պետության կողմից, որի քաղաքացին նա հանդիսանում է, ապա ապոստիլ չի պահանջվում։
Եթե երկիրը, որտեղ դիմողը բնակվել է վերջին 5 տարիների ընթացքում, չի հանդիսանում 1961 թվականի Հաագայի կոնվենցիայի մասնակից, տեղեկանքը պետք է վավերացվի տվյալ երկրի արտաքին գործերի նախարարության, ապա այդ երկրում Իսպանիայի հյուպատոսության կողմից։
Տեղեկանքին պետք է կցվի իսպաներեն թարգմանություն (եթե բնօրինակը տրված չէ իսպաներենով)։ Թարգմանությունը պետք է կատարված լինի երդվյալ թարգմանչի կողմից կամ օրինականացված լինի հյուպատոսությունում։
8. Բժշկական ապահովագրություն Ապահովագրական վկայագրի բնօրինակը և պատճենը՝ պետական կամ մասնավոր բժշկական ապահովագրության վերաբերյալ, որը ձևակերպված է Իսպանիայում գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերության կողմից։ Ապահովագրությունը պետք է ծածկի Իսպանիայի պետական առողջապահական համակարգի կողմից տրամադրվող բոլոր ռիսկերը։
9. Պատասխանատվության հայտարարագիր Իսպանիայում աշխատակիցներ վարձող ընկերության պատասխանատվության հայտարարագիր, որը երաշխավորում է սոցիալական ապահովության և հարկային մարմիններին վճարումների ժամանակին կատարումը։
10. Բնակության վայրի հաստատում հյուպատոսական շրջանի սահմաններում Վիզայի դիմում կարող են ներկայացնել այն քաղաքացիները և օրինական բնակիչները, որոնք բնակվում են համապատասխան հյուպատոսական շրջանում։ Այլ երկրների քաղաքացիներ, որոնք բնակվում են մեր հյուպատոսական շրջանում պետք է ունենան կացության թույլտվություն։
11. Օրինական ներկայացուցիչների թույլտվություն Եթե դիմողը անչափահաս է, անհրաժեշտ է ներկայացնել ծնողների կամ խնամակալների նոտարական հայտարարության բնօրինակը և պատճենը՝ Հաագայի ապոստիլով, որը թույլատրում է անչափահասի մեկնումը Իսպանիա՝ նշելով Իսպանիայում նրա համար պատասխանատու անձին։ Փաստաթղթերը պետք է ուղեկցվեն իսպաներեն պաշտոնական թարգմանությամբ և թարգմանության օրինականացմամբ։
12. Վիզայի վճարի վճարում Վիզայի վճարը պարտադիր է և պետք է վճարվի դիմումը ներկայացնելու պահին։ Վճարները կատարվում են տեղական արժույթով և պարբերաբար թարմացվում են՝ կախված փոխարժեքի տատանումներից։
Ընտանիքի անդամների համար անհրաժեշտ փաստաթղթեր
Եթե դիմողը աուդիովիզուալ ոլորտի մասնագետի ընտանիքի անդամ է, նա պետք է ներկայացնի ազգակցական կապը և, անհրաժեշտության դեպքում, ֆինանսական կախվածությունը հաստատող փաստաթղթեր՝ նույն պայմաններով, որոնք կիրառվում են 14/2013 օրենքով կարգավորվող այլ վիզաների դիմումների համար։
Բացի այդ, մասնագետը պետք է ներկայացնի փաստաթղթեր, որոնք հաստատում են ընտանիքի անդամներին պահելու համար բավարար ֆինանսական միջոցների կամ եկամտի աղբյուրի առկայությունը։ Դա կարող է հաստատվել աշխատանքային պայմանագրով կամ մասնագիտական հարաբերությունները հաստատող փաստաթղթերով։
Առնվազն հասանելի միջոցները կամ ակնկալվող եկամուտը պետք է համարժեք լինեն IPREM-ի 150%-ին հիմնական դիմողի և ընտանիքի մեկ անդամի համար։ Ընտանիքի յուրաքանչյուր հաջորդ անդամի համար անհրաժեշտ է ավելացնել IPREM-ի ևս 50%-ը։
Անհրաժեշտության դեպքում, դիմումը գնահատելու նպատակով, հյուպատոսական բաժինը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ, ինչպես նաև հրավիրել դիմողին անձնական հարցազրույցի։
Վիզա ստանալու համար ներկայացվող լուսանկարի պահանջներ՝
Լուսանկարի հանդեպ պահանջներին վերաբերող լրացուցիչ տեղեկատվությունը կարոց եք ստանալ հետևյալ հղմամբ՝
Խնդրում ենք ուշադիր հետևել ցուցումներին: Եթե լուսանկարը չբավարարի պահանջներին, փաստաթղթերի փաթեթը կդիտարկվի որպես ոչ ամբողջական: