Համառոտագիր
Բարձր որակավորում ունեցող մասնագետի վիզա. սույն վիզան նախատեսված է Իսպանիայում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար՝ որպես բարձր որակավորում ունեցող մասնագետ կամ գործող օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող կազմակերպության ղեկավար, ինչպես նաև բարձր հեղինակություն ունեցող համալսարանների և բիզնես-դպրոցների շրջանավարտների կամ ասպիրանտների համար։
Ներքին կորպորատիվ փոխադրման վիզա. սույն վիզան տրամադրվում է Իսպանիայում որպես ղեկավարի, մասնագետի կամ պրակտիկանտի աշխատանքային գործունեություն իրականացնելու համար՝ նույն ընկերության կամ ընկերությունների խմբի շրջանակներում պայմանագրային պարտավորությունների կատարման կամ մասնագիտական հարաբերությունների զարգացման նպատակով։
Վիզայի համար կարող են դիմել նաև ընտանիքի հետևյալ անդամները․
Ընթացակարգ
Տվյալ հյուպատոսական ստորաբաժանումը իրավասու է ընդունելու վիզայի դիմումներ այն անձանցից, ովքեր բնակվում են համապատասխան հյուպատոսական շրջանի տարածքում։
Վիզան իր վավերականության ամբողջ ընթացքում հաստատում է Իսպանիայում դիմորդի օրինական կացությունը, ուստի օտարերկրացու նույնականացման քարտի (TIE) ստացումը պարտադիր չէ։
TIE քարտը հնարավոր է ստանալ Արտերկրյա քաղաքացիների գործերի վարչությունում կամ համապատասխան ոստիկանության բաժնում։
Ստորև կարող եք ծանոթանալ տարբեր կարգերի վիզաների սակագներին ՀՀ դրամով՝
| Վիզայի տեսակը | Վիզայի սակագին |
|---|---|
| Ազգային վիզա | 40,500 ՀՀ դրամ |
Պահանջվող փաստաթղթեր
Ազգային վիզայի դիմում (հարցաթերթիկ). յուրաքանչյուր դիմորդ պետք է լրացնի բոլոր դաշտերը եւ ստորագրի դիմումը։ Անչափահասի դեպքում ստորագրում է ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։
Լուսանկար. վերջերս արված գունավոր անձնագրային չափսի լուսանկար՝ սպիտակ ֆոնի վրա, առանց ակնոցների, ստվերների կամ երեսը ծածկող հագուստի։
Վավերական անձնագիր. անձնագիրը պետք է լինի վավեր առնվազն 1 տարի, ունենա առնվազն 2 դատարկ էջ: 10 տարուց ավելի վաղ տրված անձնագրերը չեն ընդունվում։ Անհրաժեշտ է ներկայացնել վավեր բոլոր անձնագրերի ամբողջական պատճենները՝ ներառյալ այն անձնագրի, որով ձևակերպված է դիմումը:
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները պարտավոր են ներկայացնել նաև ներքին անձնագրի ամբողջական պատճեն։
Բնակության թույլտվություն. բնակության թույլտվության բնօրինակ և պատճեն՝ տրված խոշոր ընկերությունների և ռազմավարական խմբերի հետ համագործակցության ստորաբաժանման կողմից։
Դատվածության բացակայության տեղեկանք. 18 տարեկանից բարձր դիմորդները պարտավոր են ներկայացնել դատվածության բացակայության ապոստիլով տեղեկանքի բնօրինակ և պատճեն: Տեղեկանքը պետք է տրված լինի ոչ ուշ, քան վիզայի դիմումը ներկայացնելուց 3 ամիս առաջ՝ վերջին 2 տարիների ընթացքում իրենց բնակության երկրի կամ երկրների իրավասու մարմինների կողմից՝ վերջին 5 տարիների ընթացքում դատվածություն չունենալու վերաբերյալ։ Եթե բնօրինակը իսպաներեն չէ, պարտադիր է կցել իսպաներեն թարգմանություն՝ կատարված երդվյալ թարգմանչի կողմից կամ օրինականացված Հյուպատոսության կողմից։
Ապոստիլի և վավերացման պահանջներ.
Բնակության հաստատում հյուպատոսական շրջանի տարածքում. վիզայի համար կարող են դիմել միայն տվյալ հյուպատոսական շրջանում մշտապես բնակվող քաղաքացիները կամ օրինական բնակիչները։ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները պետք է կցեն ռուսական անձնագրի պատճեն, իսկ տվյալ հյուպատոսական շրջանում բնակվող օտարերկրացիները՝ բնակության իրավունքը հաստատող փաստաթուղթ (կացության քարտ)։
Ներկայացուցչի՝ անձի և լիազորությունների հաստատում. եթե դիմումը հանձնվում է ներկայացուցչի կողմից՝ անհրաժեշտ է ներկայացնել վերջինիս անձնագրի կամ ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի պատճեն, լիազորագիր կամ ներկայացուցիչ լինելու փաստը հաստատող այլ փաստաթուղթ։
Վիզայի վճար. վիզայի վճարը պարտադիր է և վճարվում է դիմումի ներկայացման պահին։ Վճարումը կատարվում է տեղական արժույթով։ Վճարի չափը կարող է փոփոխվել կախված փոխարժեքի տատանումներից։
Ընտանիքի անդամների համար անհրաժեշտ փաստաթղթեր. աշխատողին ուղեկցող ընտանիքի յուրաքանչյուր անդամ պարտավոր է ներկայացնել․
Այլ պահանջներ և դիտարկումներ
Թարգմանություն եթե փաստաթուղթը իսպաներեն չէ, պարտադիր է կցել իսպաներեն թարգմանություն։
Պատճեններ յուրաքանչյուր բնօրինակ փաստաթղթի հետ միասին պետք է ներկայացվի պատճեն։ Պատճենները պետք է արվեն փաստաթղթերի օրինականացումից և թարգմանությունից հետո։ Դիմորդները պետք է գրանցվեն ընդունելության պաշտոնական կայքում՝ https://armenia.blsspainvisa.com/
Ծանուցում․ վերոնշյալ տեղեկատվությունը նախատեսված է որպես տեղեկատվական ուղեցույց վիզայի համար դիմող անձանց համար։ Իսպանիայի Պատվավոր Հյուպատոսությունը չի կրում իրավական կամ այլ պատասխանատվություն տեղեկատվության ճշգրտության համար։
Վիզա ստանալու համար ներկայացվող լուսանկարի պահանջներ՝
Լուսանկարի հանդեպ պահանջներին վերաբերող լրացուցիչ տեղեկատվությունը կարոց եք ստանալ հետևյալ հղմամբ՝
Խնդրում ենք ուշադիր հետևել ցուցումներին: Եթե լուսանկարը չբավարարի պահանջներին, փաստաթղթերի փաթեթը կդիտարկվի որպես ոչ ամբողջական: