Շենգենյան վիզան գործում է հետևյալ երկրներում՝ Ավստրիա, Բելգիա, Հունգարիա, Գերմանիա, Հունաստան, Դանիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Չեխական Հանրապետություն, Շվեդիա, Շվեյցարիա և Էստոնիա:
Կարճաժամկետ վիզա (կարգ C)՝ թույլ է տալիս գտնվել Շենգենյան համաձայնագրի երկրներում ոչ ավել քան 90 օր 180 օրյա ժամկետում:
Վիզան կարող է լինել մեկ-, երկու- կամ բազմանգամյա, ինչը թույլ է տալիս անձին մտնել կամ տարանցիկ անցնել Շենգենյան համաձայնագրի երկրների սահամաններով վիզայի գործողության ընթացքում համապատասխանաբար մեկ, երկու կամ բազում անգամներ:
Վիզայի գործողության ժամկետը կարող է լինել մի քանի օրից մինչև մի քանի տարի, կախված ճանապարհորդության ժամկետներից, սակայն Շենգենյան գոտու երկրներում 90 օրից ավել 180 օրյա ժամանակահատվածի համար անթույլատրելի է:
Շենգենյան վիզան պետք է տրամադրված լինի հիմնական նշանակության երկրի Հյուպատոսարանի կողմից: Եթե նախատեսում եք այցելել մի քանի Շենգենյան գոտու երկրներ, ապա դիմեք այն երկրի Հյուպատոսարանը, որում առավել շատ օր եք անց կացնելու: Եթե նախատեսում եք այցելել մի քանի Շենգենյան գոտու երկրներ և գտնվելու օրերի քանակը հավասար է լինելու, ապա դիմեք առաջին մուտքի երկրի Հյուպատոսարան:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Շենգենյան գոտում գտնվելու օրերի քանակի հաշվարկի նոր կանոնները, որոնք ուժի մեջ են մտել 2013թ-ի հոկտեմբերի 18-ին:
Ձեր՝ Շենգենյան գոտում գտնվելու օրինականությունը, կարող է ստուգվել այնտեղ (այդ թվում սահմանը հատելիս) գտնվելու ցանկացած պահին, օրերի քանակի հաշվարկի միջոցով 180 օրյա ժամկետի համար:
Ձեր ապագա ճանապարհորդությունը նախատեսելիս անհրաժեշտ է
Ավելի ճշգրիտ հաշվարկի համար կարող եք օգտագորշել Եվրոպական հանձնաժողովի տեղեկատվությունը, կամ օրերի հաշվիչը հետևյալ հղումով http://ec.europa.eu/dgs/home-affairs/what-we-do/policies/borders-and-visas/border-crossing/index_en.htm